Բավ է պառակտվել
03-03-2015 16:53

Մոսկվայում անցավ Բորիս Նեմցովի հուղարկավորության արարողությունը (լուսանկարներ)

ՌԴ քաղաքական գործիչ Բորիս Նեմցովին հուղարկավորել են երեքշաբթի Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը: Մինչ հուղարկավորության արարողության սկիզբը գերեզմանատանը անցկացվեց նրա հոգեհանգիստը: Քաղաքական գործչին հրաժեշտ տալու էին եկել նրա մտերիմները, ընկերները, զինակիցները և շատ ոչ անտարբեր մարդիկ:

Նեմցովը, ով նախկինում ՌԴ կառավարությունում մի շարք պատասխանատու պաշտոններ էր զբաղեցրել, սպանվել է փետրվարի 28-ի գիշերը Մոսկվայի կենտրոնում՝ Մեծ Մոսկվորեցկի կամրջի վրա: Երեքշաբթի տեղի ունեցավ նաև քաղաքական գործչին հրաժեշտ տալու արարողությունը: Ավելի վաղ ընդդիմությունը առաջարկել էր հավերժացնել Նեմցովի հիշատակը. նրա սպանության վայրը՝ կամուրջը, անվանափոխել իր անունով և հուշարձան տեղադրել: