Բավ է պառակտվել
09-05-2016 08:13

Մոսկվայում բարձրավոլտ ԷՀԳ-ի վրա սելֆի անելիս դեռահաս է զոհվել

Կիրակի երեկոյան Մոսկվայում 16-ամյա պատանի է զոհվել երկաթուղու հարեւանությամբ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի վրա սելֆի անելու փորձի ժամանակ: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայությունից: Տղան բարձրացել է էլեկտրասյան վրա, փորձել հարմարեցնել սելֆիի համար նախատեսված երկաթե ձողը եւ պատահաբար դիպել էլեկտրական մալուխներին: Արդյունքում նա հոսանքահարվել եւ տեղում մահացել է: