Բավ է պառակտվել
27-02-2015 11:58

Մոսկվայում 7 մլն ռուբլիով բանկոմատ են պայթեցրել

Մոսկվայի հարավ-արևմուտքում հանցագործը բանկոմատ է պայթեցրել, որտեղ եղել է ավելի քան 7 միլիոն ռուբլի:
Դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի օրը՝ փետրվարի 26-ին՝ ժամը մոտ 03:30-ին, բանկերից մեկի սրահում: 
Տղամարդը, սակայն, չի հասցրել գողանալ փողերը, քանի որ աշխատել է հակահրդեհային ազդանշանը: Նա փախուստի է դիմել հանցագործության վայրից: 
Տվյալ փաստի առիթով քրեական գործ է հարուցվել: Դեպքի հետևանքով վիրավորներ չկան: