Բավ է պառակտվել
30-03-2015 13:48

Մոսկվայում սպասվում է ձյուն և փոթորիկ

«Ֆոբոս» եղանակային կենտրոնի մասնագետները Մոսկվայում մոտակա օրերին եղանակի վատթարացում են կանխատեսում: «Ֆոբոս» եղանակային կենտրոնի առաջատար մասնագետ Ալինա Կոտիլևսկայան հայտարարել է, որ եղանակի վատթարացման պատճառն է դարձել հզոր և ծանր հակացիկլոնի և արագ ցիկլոնների հակազդեցությունը: «Մարտի 30-ին Մոսկվայում սպասվում է ուժգին քամի 7-12 մ/վ արագությամբ: Բացի այդ օրվա երկրորդ կեսին կարող են նկատվել ձյան տեսքով տեղումներ», - հայտարարեց օդերևութաբանը: Նրա խոսքով՝ մոտակա երկու օրերին սպասվում են տեղումներ և ուժգին քամի: Իր հերթին Երթևեկության կազմակերպման կենտրոնը խնդրում է քաղաքացիներին ուշադիր լինել ճանապարհներին բարդ եղանակային պայմանների պատճառով: Մարտի 29-ին Մոսկվայում քամին կոտրեց 32 ծառ և վնասեց քաղաքի տարբեր շրջաններում գտնվող 76 շենքերի տանիքները: Երեք մարդ թեթև վնասվածքներ է ստացել: Եղանակի կտրուկ վատթարացման կապակցությամբ Մոսկվայի կոմունալ ծառայություններում պատրաստվածության բարձր աստիճան է հայտարարվել: Փոթորիկը Մոսկվայում սկսվել է մարտի 29-ի երեկոյան, հարավային և հարավարևելյան կտրուկ քամին պահպանվում էր մինչև գիշերվա 2:00-3:00: Քամու արագությունը հասնում էր մինչև 17-19 մ/վ: