22-01-2016 13:41

Մոսկվայում սպասվում է մինչև -30 աստիճան ցուրտ

Ռուս օդերևութաբանների կանխատեսման համաձայն՝ հունվարի 22-ին Մոսկվայում սկսված ձյունը չի դադարի մի քանի օր, ինչի հետևանքով օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի։ 
Եղանակային նման կանխատեսումները պայմանավորված են հյուսիսից եկած ցիկլոնով: 
Մասնագետների համաձայն՝ եկող շաբաթվա առաջին օրերին ՌԴ մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կհասնի -30 աստիճան ցրտի։