Բավ է պառակտվել
05-09-2016 08:41

Մոսկվայում վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել

Ռուսական իշխանությունները Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում կանխատեսված տեղատարափ անձրևների պատճառով այդ շրջաններում վտանգի «նարնջագույն» մակարդակ են հայտարարել:

Այս մասին ասվում է Ռուսաստանի Հիդրոմետկենտրոնի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրությունում:

«Եղանակը վտանգավոր է: Կա տարերային աղետների հավանականություն»,-նախազգուշացրել են մասնագետները:

Ենթադրվում է, որ սեպտեմբերի 5-ին Մոսկվայում կգրանցվեն 16 մմ տեղումներ, ինչը սեպտեմբերյան նորմայի գրեթե ¼-րդ մասն է: