Բավ է պառակտվել
19-01-2016 11:36

Մոսկվայում առատ ձյան պատճառով հայտարարվել է վտանգի «նարնջագույն» աստիճան

Հիդրոմետկայանի օդերևույթաբանները նորից բարձրացրել են եղանակի վտանգի մակարդակը Մոսկվայում, մինչև նախավերջինին`«նարնջագույնին»: Վտանգի աստիճանը բարձրացվել է ուժեղացող քամու և ձյան պատճառով: «նարնջագույն» մակարդակը նշանակում է. «եղանակը վտանգավոր է, կա աղետի հավանականություն», - հիշեցրել են եղանակային ծառայությունից: Մայրաքաղաքում օրվա ընթացքում, առանձին վայրերում սպասվում են առատ ձյուն, ձնաբուք և ճանապարհներին մերկասառույց: Վերջին անգամ սպառնալիքի «նարնջագույն» մակարդակը Մոսկվայի տարածքում հայտարարել են հունվարի 16-ին: