Բավ է պառակտվել
24-10-2014 14:24

Մոսկվայում ապօրինի հյուրանոց են գտել՝ 200 աշխատանքային միգրանտների համար

Ռուսաստանում անլեգան հյուրանոց է հայտնաբերվել՝ Թուրքիայից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Ղրղըզստանից ու Ղազաստանից եկած աշխատանքային ներգաղթյալների համար: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Մոսկվայում անշարժ գույքի օգտագործման վերահսկողության պետական տեսչության տվյալները:Հյուրանոցի սենյակները կահավորված են եղել 6-8 մարդու համար՝ երկհարկանի մահճակալներով: Ընդհանուր առմամբ հյուարոցը նախատեսված է եղել 200 մարդու համար: «Այդ տարածքում կա շենք, որը վարձակալության պայմանագրի համաձայն պետք է օգտագործվեր ձեռնարկության կապի համար, սակայն ստացվել է լրիվ հակառակը: Վեցհարկանի շենքի մեծ մասը օգտագործվում է որպես հյուրանոց աշխատանքային միգրանտների համար»,-ասել է Մոսկվայում անշարժ գույքի օգտագործման վերահսկողության պետական տեսչության աղբյուրը: