Բավ է պառակտվել
26-12-2016 10:54

Մոսկվայում կհավերժացնեն ՏՈւ 154 ինքնաթիռի զոհերի հիշատակը

Մոսկվայի քաղաքային դուման պատրաստ է դիտարկել Սոչիում ավիավթարի արդյունքում զոհված իրավապաշտպան Ելիզավետա Գլինյակի և Ալեքսանդրովի անվան երգի-պարի համույթի անդամների հիշատակը հավերժացնելու վերեբերյալ բոլոր առաջարկները: Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքային դումայի նախագահ Ալեքսեյ Շապոշնիկովը:


« Կործանված ինքնաթիռում գտնվել է 90 –ից ավելի մարդ՝ զինվորականներ, Ալեքսանդրովի անվան համույթի երաժիշտներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Նրանք Սիրիա էին ուղևորվում վեհ առաքելությամբ: Նրանցից յուրաքանչյուրն էլ մեծ ներդրում է ունեցել իր գործունեության ոլորտում՝ մշակույթի, բարեգործության ասպարեզներում: Այս մարդկանց հիշատակը պետք է պահպանվի: Իհարկե, համույթի համար հիշատակի հավերժացման լավագույն ձևը կլինի նրա վերածնունդը, իսկ Ելիզավետա Գլինկայի համար՝ նրա ֆոնդի գործունեության շարունակությունը:
Եթե նրանց հիշատակը հավերժացնելու վերաբերյալ առաջարկներ արվեն, մենք անպայման կդիտարկենք դրանք»,- ասել է Շապոշնիկովը և իր խորին ցավակցություններն է հայտնել զոհվածների հարազատներին:
Մոսկվայի քաղաքային դումայի մշակույթի և զանգվածային հաղորդակցության կոմիտեի ղեկավար Եվգենի Գերասիմովը հայտնել է, որ Ելիզավետա Գլինկայի և Ալեքսանդրովի անվան համույթի հիշատակի հավերժացման անհրաժեշտությունն ավնիճելի է:
« Ես վստահ եմ, որ նրանք ոչ միայն հետմահու կներկայացվեն պետական պարգևի, այլ նաև կհավերժացվեն: Նրանցից յուրաքանչյուրն ահռելի ներդրում է ունեցել իր բնագավառում: Նրանցից յուրաքանչուրը իր յուրովի ձևով մարդկանց ապրելու ցանկություն և հնարավորություն է նվիրել: Մեկը իր արվեստով, մյուսը՝ իր նմանը չունեցող մարդու և բժիշկի շշմեցնող առաքելությամբ: Իհարկե նրանք արժանի են, և իհարկե, նրանց հիշատակը պե՛տք է հավերժացվի»,- ասել է Գերասիմովը:
Ավելի վաղ Gisher.news-ն հայտնլ էր, որ ՌԴ ՊՆ ՏՈւ 154 ինքնաթիռը , որը ուղևորվում էր Սիրիա, կիրակի առավոտյան ընկել էր Սև ծովը: Գերատեսչության տվյալներով ինքնաթիռում եղել է 92 մարդ՝ որից 8-ը անձնակազմի անդամներն էին, իսկ 84-ը ուղևորներ: Ուղևորների թվում եղել է 8 զինվորական, Ալեքսանդրովի անվան համույթի 64 անդամ, Ռուսական հեռուստաընկերությունների 9- ներկայացուցիչ, «Արդար օգնություն» բարեգործական ֆոնդի ղեկավար Ելիզավետա Գլինկան, ով ավելի հայտնի է որպես Բժիշկ Լիզա, և երկու պետաշխատող: