Բավ է պառակտվել
09-02-2016 12:41

Մոսկվայում ապօրինի շինությունների քանդման աշխատանքներ են սկսվել

Մոսկվայում  փետրվարի 9-ին սկսվել է քաղաքային իշխանությունների կողմից անցյալ տարվա վերջին լուծարման ենթակա  ապօրինի, ինքնակամ շինությունների քանդման լայնածավալ աշպատանքները: Ոստիկանության ուղեկցությամբ աշխատակիցները ապամոնտաժում են  ամբողջ քաղաքի ինքնակամ շինությունները: Քանդելու ենթակա են ընդամենը 104 շենք: Նրանց մեծ մասը  առևտրի կենտրոններ են, որոնք գտնվում են կենտրոնական մետրոպոլիտենի կայարաններում: Նախաձեռնությունը մեծ աղմուկ է բարձրացրել սեփականատերերի շրջանում, ովքեր պատրաստ չեն կորցնել իրենց շահույթի աղբյուրը: Սեփականատերերը փորձել են վիճարկել կառավարության որոշումը դատարանների միջոցով: Դեկտեմբերի կեսերին, Մոսկվայի արբիտրաժային դատարանը բավարարել է  գործարար Սերգեյ Ազինյանի  միջնորդությունը քաղաքապետարանին և կասեցրել  մետրոյի կայարանի մոտ գտնվող առևտրային տաղավարների քանդումը: Դատարանի որոշմամբ պահպանվել է ևս մեկ կառույց, ևս չորսն էլ դադաել են ապօրինի լինելուց: