Բավ է պառակտվել
13-12-2014 16:46

Մոսկվայի կենտրոնում խցանված մեքենայից 400 հազար դոլար են գողացել

Մոսկվայի կենտրոնում կողոպտիչները ներդրումային ընկերության աշխատակցից 25 մլն ռուբլի (մոտ 430 հազար դոլար) են գողացել: Հանցագործությունը կատարվել է դեկտեմբերի 12-ին, Սմոլենսկի փողոցում: «Երկու անհայտ անձ վազելով մոտեցել են խցանման մեջ հայտնված, դանդաղ ընթացող «Տոյոտա» մակնիշի մեքենային, որի ղեկին եղել է ներդրումային ընկերությունում աշխատող 43-ամյա վարորդը: Նրանք կոտրել են մեքենայի կողքի ապակիները եւ սրահից գողացել պայուսակը, որում եղել է 25 մլն ռուբլի»,-պատմել են ոստիկանությունում: Հանցագործները փախուստի են դիմել BMW մեքենայով: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: