Բավ է պառակտվել
20-07-2015 15:27

Մոսկվայում վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել

Կենտրոնական Ռուսաստանում անձրևների պատճառով օդերևութաբանները վտանգի «նարնջագույն» մակարդակ են հայտարարել։ Այս հանգստյան օրերին երկրի 10 շրջաններ կարող են հեղեղվել հորդառատ անձրևների հետևանքով։ Դա Կրասնոդարի երկրամասն է, Ադիգեայի, Հյուսիսային Օսիայի, Կաբարդինո-Բալկարիայի, Կարաչաևո-Չերկեսիայի հանրապետությունները, Ստավրոպոլի երկրամասը, Սմոլենսկի, Բրյանսկի, Կուրսկի և Կալուգայի շրջանները, հայտնում է : «Նարնջագույն» մակարդակը նախավերջինն է գունային սանդղակում, որն օգտագործում են անբարենպաստ եղանակային երևույթները բնութագրելու համար։ Առավելագույն աստիճանը կարմիրն է։  Այս շաբաթ հորդառատ անձրևներ են տեղացել ռուսական մի շարք քաղաքներում և հանգեցրել հեղեղումների։ Օրերս ջրի տակ էր անցել Սոչի քաղաքը։ Հարյուրավոր մարդիկ տարհանվել են։ Լրջորեն տուժել են Կուրսկ, Լիպեցկ, Եկատերինբուրգ և Վորոնեժ քաղաքները։ Վտանգը մոտենում է Մոսկվային։ Առաջիկա 2 օրերի ընթացքում, Հիդրոմետկենտրոնի տվյալներով, մայրաքաղաքում կարող է տեղալ մինչև մեկ ամսվա նորմայի 1/3-ը։