Բավ է պառակտվել
12-05-2015 09:29

Մոսկվայում տղամարդը մահացել է 12-րդ հարկից գլխին ընկած բազկաթոռի պատճառով

ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Մոսկվայում տարեց մարդու սպանության փաստով: Նրան գտել էին փողոցում՝ կոտրված գլխով: Երկու կանանց հետ նստած է եղել շենքերից մեկի շքամուտքի դիմացի նստարանին, վերևից նրա վրա հին բազկաթոռ է ընկել: Կանանց այն չի դիպել, իսկ տղամարդը մահացել է տեղում: Ավելի ուշ պարզ է դարձել, որ հին բազկաթոռը, որը բնակիչներից մեկը թողել էր պատշգամբում, 12-րդ հարկից գցել են 12-13 տարեկան անչափահասները: