Բավ է պառակտվել
03-12-2015 12:21

Մոսկվայում ադրբեջանցիներից կազմված ավազակախումբ է ձերբակալվել (լուսանկար)

ՌԴ ՆԳՆ Քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները Մոսկվայի Մարյինո շրջանում ձերբակալել են էթնիկ կազմակերպված հանցավոր խմբավորման անդամների, հայտնում է ՌԴ Ներքին գործերի նախարարության կայքը: 
Ըստ նախնական տեղեկության` հանցագործները մասնագիտացել են մարդկանց առևանգման, դրամաշորթության և ավազակային հարձակումների վրա: 
Վերջին դեպքերից մեկի ժամանակ, որը տեղի է ունեցել այս տարվա նոյեմբերին, կասկածյալները, սպառնալով զենքով, արգելափակել են «Գազել» մեքենան, որում եղել է անհատ ձեռներեց՝ վարորդի հետ: Դանակով վնասներ հասցնելով վարորդի ոտքին` հանցագործները տարել են ավելի քան 1 մլն ռուբլի և թաքնվել դեպքի վայրից: 
Օպերատիվ գործողությունների արդյունքում խմբավորման անդամներին ձերբակալել են սրճարաններից մեկում: Ձերբակալվածների թվում են 26-37 տարեկան Ադրբեջանի քաղաքացիներ։ Նրանցից առգրավվել է զենքը, որը կիրառվել է հանցագործության պահին։