Բավ է պառակտվել
21-04-2016 17:02

Մոսկվայում ապրիլի 24-ին Ցեղասպանության զոհերի հիաշատակին նվիրված ցույց կկայանա

Մոսկվայում ապրիլի 24-ին կկայանա Ռուսաստանի հայերի միության ակցիան՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիաշատակին եւ այդ հանցագործության միջազգային դատապարտմանը, ապագայում ազգերի ցեղասպանություններից խուսափելու համար։

Ինչպես հայտնել են ՌՀՄ մամուլի ծառայությունից, ապրիլի 24-ի կեսօրին Թուրքիայի դեսպանատան տան ցույց տեղի կունենա։

Ակցիային կմասնակցեն «Ռուսաստանի հայերի միություն» համառուսական ՀԿ-ի, Ռուս-հայկական համագործակցության, Մոսկվայի հայկական համայնքի, Ռուսաստանում Ջավախահայերի, «Արարատ» մշակութա-լուսավորչական միության, երիտասարդության եւ մտավորականության ներկայացուցիչները։ Ակցիային հրավիրվում են մասնակցելու բոլոր քաղաքացիները՝ անկախ ազգային պատկանելիությունից։