Բավ է պառակտվել
03-10-2015 13:20

Մոսկվայում 17-ամյա աղջիկն ամուսնացել է իր ծնողներին սպանած երիտասարդի հետ

Մոսկվայի քաղաքային դատարանը 17 տարվա ազատազրկման է դատապարտել Տաջիկստանի 22-ամյա քաղաքացի Սուհրոբջոն Յակուբովին, ով սպանել է մոսկվայաբնակ տարեց զույգի։ 
Ողբերգությունը տեղի է ունեցել 1 տարի առաջ. երիտասարդը թեժ վիճաբանության ժամանակ դանակահարել է իր 17-ամյա ընկերուհու ծնողներին, ովքեր դեմ էին իրենց դստեր և տաջիկ երիտասարդի միությանը։ 
 Յակուբովը դանակի 7 հարված է հասցրել աղջկա հորը, ևս 23-ը` մորը: 
Ապշեցուցիչ է այն հանգամանքը, որ այս ողբերգությունից հետո աղջիկն իր ծնողներին սպանողին ատելու փոխարեն ամուսնացել է նրա հետ, գրում է աղբյուրը։ Իսկ դատավճռի հրապարակումից հետո նա խոստացել է սպասել սիրեցյալին։