Բավ է պառակտվել
20-03-2015 10:55

ՌԴ-ում հայտնաբերվել է ԵՄ-ից ներմուծված ավելի քան 200 կգ հաշիշ

Ոստիկանները Մոսկվայի շրջաններից մեկում առգրավել են ավելի քան 200 կգ հաշիշ, որը ներմուծվել է Ռուսաստան Եվրախորհրդից, հայտնել են Թմրանյութերի շրջանառության վերահսկման դաշնային ծառայության վարչությունից: «Ռուսաստանի Մոսկվայի շրջանի ծառայության օպերատիվ աշխատակիցների կողմից դադարեցվել է միջազգային կազմակերպված հանցախմբի գործունեությունը, որը Եվրախորհրդի երկրներից Մոլդովայի և Ուկրաինայի միջոցով Ռուսաստանում հաշիշի ներմուծման և տարածման ճանապարհ էր գտել: Առգրավվել է ապօրինի շրջանառվող ավելի քան 206 կգ թմրանյութ», - նշված է հաղորդագրության մեջ: Ըստ գերատեսչության տեղեկությունների՝ կազմակերպիչը գտնվում է ՌԴ տարածքից դուրս, և այնտեղից ղեկավարում է Ռուսաստանում բնակվող իր հանցակիցներին. կոդավորված տեղեկությունների միջոցով նա ապրանքի մատակարարման և գումարի փոխանցման վերաբերյալ հրահանգներ էր տալիս: Ապրանքը պահպանվում և վաճառվում էր Օդինցովոյի, Նարոֆոմինսկի, Լենինի շրջաններում, ինչպես նաև Մոսկվայում գտնվող ավտոտնակներում: Բոլոր ավտոտնակների զննումներից հետո հայտնաբերվեց միայն 130 կգ չափ ապրանքը ներմուծած մոլդովական պետհամարանիշներով մեքենան: Ձերբակալվել է 4 մարդ: Ծառայության տվյալներով՝ առգրավված ապրանքի ընդհանուր գինը կազմում է 145 միլիոն ռուբլի: