Բավ է պառակտվել
19-03-2015 09:36

Փոփոխության կենթարկվեն Մոսկվայի մետրոյի կանոնները

Մոսկվայի Պետդուման այսօր առաջին ընփերցմամբ ընդունեց մուրացկանության համար մետրոյում տուգանք սահմանելու մասին օրինագիծը: Ըստ ստացած տեղեկության՝ քաղաքի պատգամավորները խելամիտ են համարում 2,5 հազարի մինչև 5 հազար ռուբլի գումարով (41-ից մինչև 81,8 դոլար) տուգանքը, եթե մուրացկանները հայտնաբերվեն մետրոյի կայարաններից 25 մետր հեռավորության գոտում: Մոսկվայի Պետդումայի օրենսդրության, կանոնակարգի, կանոնների և վարույթների հանձնաժողովի ղեկավար Ալեքսանդր Սեմեննիկովի խոսքով՝ «մետրոյի նույն կայարաններում մուրացկանությամբ գումար վաստակող մարդիկ կդադարեն դրանով զբաղվել»: Օրենսդիրների կարծիքով՝ այն մուրացկանները, ովքեր չկարողանան մուծել տուգանքը, կհայտնվեն վարչական կալանքի տակ: