Բավ է պառակտվել
29-04-2015 14:02

Մոսկովյան մետրոյում տղամարդը մի կայարան երթևեկել է դռների արանքում

Մոսկովյան մետրոյում վագոններից մեկում տղամարդը մնացել է դռների արանքում, այդպես անցնելով «Կուրսկայա» կայարանից մինչև «Հեղափոխության հրապարակ»:Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան: 53-ամյա տղամարդը չի հասցրել մտնել վագոն, մնացել է դռների արանքում, ինչից հետո գնացքը շարժվել է: Տուժածի մոտ ախտորոշվել է գլխուղեղի ցնցում և բազմաթիվ կապտուկներ:Տղամարդը գտնվում է մոսկովյան հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում: Մասնագետները նշել են, որ տղամարդը մի շարք վնասվածքներ է ստացել թունելի պատե րին ու կոնստրուկցիաներին բախվելու հետևանքով: