Բավ է պառակտվել
23-05-2015 10:33

ՀՀ ՊՆ-ում քննարկել են «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքի շրջանակներում միջոցառումները

Մայիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի մոտ անցկացվել է քննարկում «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքից բխող միջոցառումների իրականացման խնդիրների շուրջ: Այդ մասին հայտնել են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Քննարկմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՆՏԱԴ պետ Ալիկ Միրզաբեկյանը, ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերության վարչության պետ Մուրադ Իսախանյանը, ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ԳՊԿ նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը, ԳՊԿ աշխատակազմի ղեկավար Լևոն Մարդոյանը: 
Քննարկման ընթացքում ներկայացվել են ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի մոտեցումները ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդի կառուցվածքի և գործունեության վերաբերյալ: