Բավ է պառակտվել
21-03-2015 09:42

Աշխատանքային խորհրդակցություն ՀՀ ՊՆ վարչական համալիրում

ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված հաշվետու ժամանակահատվածում ԶՈւ մարտական պատրաստության, հրթիռային զորքերի և հրետանու, ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության, ինժեներական զորքերի և մի շարք այլ վարչությունների կողմից ենթակա ստորաբաժանումներում կատարված աշխատանքների քննարկմանը:
Խորհրդակցության ընթացքում ենթակա ստորաբաժանումների մարտական և տեխնիկական պատրաստության, զորահավաքային պատրաստականության վիճակի, սպառազինության ու ռազմական տեխնիկայի շահագործման, զինվորական կարգապահության խնդիրների, ռազմական մի շարք կառույցների նորոգման անհրաժեշտության և այլ հարցերի վերաբերյալ հաշվետու զեկույցներ են ներկայացրել ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության, ինժեներական զորքերի, հրետանու, ՌՔԿՊ, ԳՇ ԶԾ և ԶԾԱԱ վարչությունների պետերը:
Խորհրդակցության մասնակիցները հանդես են եկել նաև առաջարկներով, որոնք առավելապես վերաբերում էին մշտական տեղակայման վայրերում և մարտական հենակետերում զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների, ինժեներական և ամրաշինական կառույցների առավել բարելավմանը և այս ուղղությամբ պատասխանատու ստորաբաժանումների կողմից իրականացվող ընթացիկ ու հեռանկարային ծրագրերին:
Հանդես գալով ամփոփիչ զեկույցով՝ ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը փաստել է, որ հաշվետու ժամանակահատվածում ընդհանուր առմամբ պատշաճ կերպով իրականացվել են զինված ուժերի պատրաստության պլանով նախատեսված բոլոր զորավարժությունները, համաբանակային միջոցառումները և ենթակա ստորաբաժանումներն ունակ են կատարելու իրենց առջև դրված խնդիրները թե խաղաղ, և թե պատերազմական պայմաններում:
Խորհրդակցության ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` հաշվի առնելով սահմանագոտում լարվածության աճը և հակառակորդի ակտիվությունը չեզոքացնելու հրամայականը, զորքերի մարտական պատրաստականության ու զգոնության բարձրացման ուղղությամբ տվել է մի շարք ցուցումներ և հանձնարարականներ: