Բավ է պառակտվել
27-04-2015 11:39

ԼՂՀ ՊԲ-ում քննարկվել են մայիսյան տոնակատարությունների հետ կապված աշխատանքները

Այսօր ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի նախագահությամբ տեղի է ունեցել մայիսյան տոնակատարությունների կազմակերպչական աշխատանքները համակարգող կառավարական հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցում էին կառավարության անդամներ, տարբեր գերատեսչությունների և վարչակազմերի ղեկավարներ, բարձրաստիճան զինվորականներ:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել են մայիսյան տոնակատարությունների կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքները, նախանշվել են դեռևս լուծում պահանջող միջոցառումների ուղիները:

Նիստի ավարտին բանակի հրամանատարը կարևորել է մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումների բարձր մակարդակով կազմակերպումը և դրանց վերաբերյալ տվել մի շարք ցուցումներ: