Բավ է պառակտվել
16-09-2015 12:56

Նարեկ Սարգսյանը հույս ունի, «Հին Երևան»-ի ներդրումային ծրագիրը կխթանի շինարարության աճը

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյան այսօրվա աշխատանքային խորհրդակցության ընթացքում անդրադարձել է «Հին Երևան» և «Ֆիրդուսի» քաղաքաշինական ծրագրերին: Նա հույս է հայտնել, որ խնդրո առարկա ներդրումային ծրագրերի սկիզբը լուրջ խթան կարող է դառնալ հանրապետությունում շինարարության տեմպերի աճի առումով: Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, խորհրդակացության ընթացքում Ն. Սարգսյանը հանձնարարել է նախարարի տեղակալներին աղետի գոտում գտնվող չօգտագործվող արտադրական շենքերի հաշվառում կատարել, որոնք կարող են լուրջ բազա հանդիսանալ տվյալ տարածքներում մի շարք սոցիալական խնդիրներ լուծելու համար: Նա միաժամանակ հանձնարարել է նախարարի խորհրդական Ա. Սարգսյանին՝ մշակել ՀՀ քաղաքաշինության նախարարություն-Հ/Կ-ներ համաձայնագրի նախագիծ, որով հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ոլորտում գործունեություն ծավալող մի շարք կազմակերպություններ ևս հնարավորություն կունենան միջին և բարձր ռիսկայնության օբյեկտների նախագծերի նկատմամբ հասարակական փորձաքննություն իրականացնել: