Բավ է պառակտվել
27-01-2015 08:49

Նախարարն ու դեսպանները քննարկել են Ֆիոլետովոյի հանքավայրի շահագործման հարցը

Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին: Հանդիպման նպատակն էր քննարկել «Գրեյդ Ռեդմետ» ՍՊԸ-ի կողմից ՀՀ Լոռու մարզի Ֆիոլետովոյի ոսկու հանքավայրի շահագործման հետ կապված թույլտվության ընթացակարգը և խնդիրները: Դեսպանների կողմից բարձացված անհանգստությանն ի պատասխան` Արամայիս Գրիգորյանը նշել է, որ խնդիրը գտնվում է նախարարության ուշադրության կենտրոնում, գործընթացն իրականացվում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքին համապատասխան: Նախարարը նշել է. «Այս պահին «Գրեյդ Ռեդմետ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված նախագծի բնապահպանական փորձաքննության գործընթացը կասեցված է: Հետագա գործողություններում ՀՀ օրենսդրության համապատասխան հնարավորինս հաշվի կառնվեն ազդակիր համայնքի կարծիքն ու դիրքորոշումը»: