Բավ է պառակտվել
18-07-2016 10:49

Իրկուտսկի բնակչի մեքենայում 15 կգ հաշիշ է հայտնաբերվել

Իրկուտսկի բնակչի աոտոմեքենայում հաշիշի խոշոր խմբաքանակ է հայտնաբերվել: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը հատուկ գործողության ժամանակ առգրավվել է 15 կգ թմրանյութ` մոտ 15 մլն ռուբլի արժողությամբ:

Թմրանյութերի տեղափոխման կասկածանքով ձերբակալվել է 56-ամյա մի տղամարդ: Հարուցվել է քրեական գործ «Մեծ մասշտաբով թմրամիջոցների ապօրինի տեղափոխման» հոդվածով: Հոդվածի առավելագույն տուգանքը նախատեսում մինչև 15 տարի ժամկետով ազատազրկում, ինչպես նաև տուգանք `մինչև 500 հազար ռուբլի:

Հունիսի վերջում Մոսկվայի մետրոյում ոստիկանությունը ձերբակալել էր մի մարդու, ում մոտ ավելի քան երկու կիլոգրամ մարիխուանա էր հայտնաբերվել: Ձերբակալվածը 21-ամյա ծագումով մերձավոր արտասահմանի բնակիչ էր: Նրա նկատմամբ նույնպես քրեական գործ է հարուցվել: