Բավ է պառակտվել
13-12-2014 16:11

Բակո Սահակյանը մասնակցել է Մարտակերտում նոր պոլիկլինիկայի բացմանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 13-ին այցելել է Մարտակերտ քաղաք եւ մասնակցել կապիտալ վերանորոգված պոլիկլինիկայի բացման հանդիսավոր արարողությանը: Նույն օրը երկրի ղեկավարը Մարտունի քաղաքում ներկա է գտնվել նոր շրջանային հիվանդանոցի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահն ընդգծել է, որ ժամանակակից սարքավորումներով հագեցած եւ արդի չափանիշներին համապատասխանող բժշկական հաստատությունները մեծապես կնպաստեն առողջապահության զարգացմանը ոչ միայն այդ շրջաններում, այլ նաեւ ողջ հանրապետությունում` հավելելով, որ պետությունն այսուհետ էլ հատուկ ուշադրության կենտրոնում է պահելու շրջաններում բժշկական սպասարկման որակի բարձրացման հիմնախնդիրները:

Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությանը այդ ծրագրերի իրականացմանը սատարելու համար: Միջոցառումներին մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: