Բավ է պառակտվել
25-04-2015 10:17

Լոս Անջելեսում Ցեղասպանության 100-րդ տարելիցը նշվել է 130-հազարանոց երթով (տեսանյութ, լուսանկարներ)

Լոս Անջելեսի ոստիկանության տվյալներով՝ ուրբաթ մոտ 130 հազար մարդ էր դուրս եկել Լոս Անջելեսի փողոցներ՝ երթով շարժվելու դեպի Թուրքիայի հյուպատոսություն։ Նրանք պահանջել են Օսմանյան կայսրության կողմից իրականացված 1.5 մլն հայերի սպանությունը ճանաչել որպես ցեղասպանություն։

Երթը սկսվել է Լիթլ Արմենիայից և ավարտվել 6 մղոն հեռավորության գտնվող հյուպատոսարանի մոտ։ Ողջ ճանապարհին երթի մասնակիցները բացականչել են «Ամո՛թ, Թուրքիային», «Մենք արդարություն ենք ուզում» կարգախոսները։