Բավ է պառակտվել
16-09-2016 11:35

Լոս Անջելեսում 37-ամյա հայ տղամարդու են սպանել

Լոս Անջելեսի Վուդլենդ Հիլս թաղամասում հրազենային վնասվածքներից 37-ամյա հայ տղամարդ է մահացել: Հովիկ Կրբոյանի վրա կրակել են, երբ վերջինս բացել է իր տան դուռը:
Կրբոյանը, որը տանը եղել է կնոջ ու դստեր հետ, պիցցա էր պատվիրել ու առաքումը ստանալու նպատակով բացել է դուռը: Սակայն, ըստ իրավապահների, պիցցայի առաքչի փոխարեն Կրբոյանի առջև են հայտնվել մարդասպանները:
Նշվում է նաև, որ տղամարդու ուղղությամբ արձակվել է մի քանի կրակոց, ինչից հետո Կրբոյանը մահացել է: Նրա կինն ու երեխան տեղի ունեցածի հետևանքով չեն տուժել:
Ոստիկանությունը ենթադրում է, որ զոհը ճանաչել է մարդասպաններին:
«Մենք դեռևս չգիտենք՝ որն է սպանության դրդապատճառը, սակայն նման բնույթի դեպքերը հաճախ կապված են լինում բիզնեսին վերաբերող կամ ներընտանեկան վեճերի հետ»,-նշվում է Լոս Անջելեսի ոստիկանական բաժանմունքի կապիտան Փոլ Վերնոնի հայտարարությունում: