Բավ է պառակտվել
27-07-2015 10:16

Տրակտորն ընկել է ձորը

Նախօրեին ժամը 21.12-ին փրկարար ծառայություն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վարդաբլուր գյուղի հյուսիսային հատվածում տրակտորը շրջվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը: Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ, պարզվել է, որ «Բելառուս» մակնիշի տրակտորը (վարորդ՝ 1948 թ. ծնված Ս. Վ.) դուրս է եկել դաշտամիջյան ճանապարհից և շրջվել հարակից ձորը: Մինչ ժամը 03.04-ը հրշեջ-փրկարարներն իրականացրել են որոնողական աշխատանքներ, որոնց մասնակցել է նաև Կարմիր Խաչի Կողես գյուղի արագ արձագանքման խումբը: Այնուհետև մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են և վերսկսվել առավոտյան: Ժամը 04.18-ին օգնության է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը: Ժամը 07.00-ին որոնողական աշխատանքները վերսկսվել են: Տրակտորում հայտնաբերվել է 1948 թ. ծնված Ս. Վ.-ի դին: