Բավ է պառակտվել
21-07-2015 08:58

Լոռու Գարգառ գյուղում 11-ամյա աղջիկն ընկել է ժայռից ու մահացել

Հուլիսի 20-ին՝ ժամը 20.35-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Գարգառ գյուղում քաղաքացին ընկել է ժայռից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները անգիտակից վիճակում գտնվող աղջկան (մոտ 13տ.) պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ում տեղափոխել են Ստեփանավան քաղաքի ԲԿ: Ըստ շտապօգնության բժիշկի՝ երեխան (2004թ. ծնված Գյուլագարակ գյուղի բնակիչ Ն.Դ.-ն) մինչ շտապօգնության ծառայության աշխատակիցների և հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը մահացած է եղել: