Բավ է պառակտվել
31-03-2015 14:26

Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչում Լոս Անջելեսում

Լոս Անջելեսի շրջանային կառավարիչ Մայքլ Անտոնովիչը կոգեկոչի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը մեկ ամիս տևողությամբ ինտերակտիվ արվեստի ինստայացիայով, որի բացումը Գրանդ պարկում տեղի կունենա ապրիլի 25-ին։ Iwitness անվանումով ինստալյացիան կազմված կլինի անհամաչափ լուսանկարչական քանդակներից։ Քանդակները պատված կլինեն վերապրած ականատեսների մեծ դիմապատկերներով։ Քանդակների անկանոն անկյունային կաղապարները խոսում են անհավասարակշիռ աշխարհի մասին, որը շարունակում է մնալ պատերազմի, էթնիկ զտման ու ցեղասպանության ռիսկի առջև։ Այն կառուցվել է նկարիչներ Արա Օշականի և Լևոն Փարյանի, ինչպես նաև ճարտարապետ Վահագն Թոմասյանի ջանքերով։ Iwitness-ը կլինի արվեստի առաջին հանրային ինստալյացիան Գրանդ պարկում։ Քանդակներն արտացոլում են ցեղասպանությունից հետո ձևավորված համայնքները։