Բավ է պառակտվել
19-01-2015 15:55

Լատվիայում աշխատավայրերում արգելվել է ռուսերենի գործածումը

Լատվիայում լեզվի պետական կենտրոնը դիմել է քաղաքացիներին` հորդորելով այսուհետ աշխատավայրերում շփվել միայն մայրենի լեզվով: Հայտնում է Gazeta.ru-ն: «Անթույլատրելի է, որ ծառայողական և մասնագիտական պարտավորությունները կատարելիս գործածվի օտար լեզուներ»,- ասված է հաղոդագրությունում: Պատկան մարմինների կարծիքով՝ ռուսերենի գործածումը սպառնում է լատվիերենին և անհարգալից վերաբերմունք է լատվիացիներին: «Չպետք է մոռանալ, որ Լատվիան միակ տեղն է աշխարհում, որտեղ երաշխավորված է և զարգանում է լատվիերենը, իսկ դրա օգտագործման սահմանների փոքրացումը համարվում է լեզվի կարգավիճակի նկատմամբ սպառնալիք: Այդ իսկ պատճառով, բոլոր գործատուներին կոչ է արվում աշխատողների հետ քննարկել լեզվի պետական լեզվի օգտագործման կարևորությունը և մասնագիտական պարտավորությունները կատարել միայն մայրենի լեզվով»,- նշված է լեզվի պետական կենտրոնի հայտարարության մեջ: