Բավ է պառակտվել
12-01-2015 11:23

Լաս Վեգասում Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան կտեղադրվի

Հայ-ամերիկյան մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ Լաս Վեգասում Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան կտեղադրվի: Նախաձեռնությանը հավանություն է տվել Լաս Վեգասի Քլարք օկրուգի հոգաբարձուների խորհուրդը: Հուշարձանը կտեղադրվի Լաս Վեգասի ամենամեծ՝ Սանսեթ այգում: Այս մասին հայտնում է Սիրիայում տպագրվող «Գանձասար» թերթը իր «Facebook»-յան էջում: Հուշարձանի կառուցան, ինչպես նաեւ ճարտարապետական նախագծման, ապահովագրական հիմնադրամի եւ շինության անվտանգությունն ապահովելու համար Հայ-ամերիկյան մշակութային կենտրոնը կհատկացնի 200 հազար դոլար: Նշենք, որ Սանսեթ այգին Լաս Վեգասի ամենախոշոր այգիներից է: Այգու մակերեսը կազմում է շուրջ 57000 քմ: