Բավ է պառակտվել
09-04-2015 11:31

Նեմցովի սպանության գործով մեղադրյալի բնակարանում զենք է հայտնաբերվել

Քննիչները Բորիս Նեմցովի սպանության մեջ մեղադրվողներից մեկի՝ Թամերլան Էսքրհանովի բնակարանում, զենք են հայտնաբերել: Այդ մասին պատմեց տվյալ գործով մեկ ուրիշ մեղադրյալի՝ Համզաթ Բահաևի փաստաբան Զաուրբեկ Սադահանովը: Փաստաբանի խոսքով՝ օպերատիվ աշխատակիցները առգրավբել են որսորդական հրացան և «Գրոզա» տեսակի տրավմատիկ ատրճանակ: «Նրանք ցանկանում են հայտնաբերել, թե արդյո՞ք այն վերափոխվել է մարտական փամփուշտների համար», — ասաց Սադահանովը: Էսքերհանովը կալանավորված է մինչև ապրիլի 28-ը: Ապրիլի 4-ին Մոսկվայի Բասմանի դատարանը նրանք կրկին կալանավորեց: Ըստ Էսքերհանովի փաստաբանների հայտարարությունների՝ քննությունը ի սկզբանե ենթադրում էր, որ նա հանդիսանում է Նեմցովի սպանության կատարողը, սակայն հետագայում այն մեղադրեց նրան քաղաքական գործչին հետապնդելու և նրա մասին տեղեկություններ հավաքելու մեջ: Էսքերհանովի պաշտպանները խնդրում էին բացի մեկուսաբանտում կալանավորումից ցանկացած խափանման միջոց ընտրել. տնային կալանք, հորեղբոր՝ «չափազանգ հարգված անձնավորության», միջնորդությամբ ազատում կամ մեկ միլիոն ռուբլու միջնորդավճարով ազատում: Տվյալ խնդրանքի պատճառն էր հանդիսանում մեղադրյալի վատ առողջական վիճակը(Էսքերհանովը չունի մեկ երիկամ): Մարտի 8-ին Մոսկվայի Բասմանի դատարանը քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության մեջ կասկածով կալանավորեց հինգ մարդ՝ Զաուր Դադաևին, Անզոր Գուբաշևին, Շահիթ Գուբաշևին, Թամերլան Էսքերհանովին և Համզաթ Բահաևին: Հետագայում գործով բոլոր մեղադրյալները բողոքեցին իրենց կալանավորման դեմ, որի արդյունքում ապրիլի 1-ին սխալ ձևակերպման պատճառով Բահաևի, Էսքերհանովի և Շահիթ Գուբաշևի կալանավորման մասին որոշումը չեղյալ հայտարարվեց և ուղարկվեց վերաքննման: Ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը գնդակահարվել է փետրվարի 28-ի գիշերը՝ Մոսկվայի կենտրոնում գտնվող Մեծ Մոսկովյան կամրջով իր ընկերուհու հետ զբոսանքի ժամանակ: «ՌՊՌ-Պառնաս» կուսակցության համանախագահ և Յարոսլավլի շրջանային դումայի պատգամավոր հանդիսացող Նեմցովը չորս գնդակ է ստացել, որի հետևանքով տեղում մահացել է: Նրա ընկերուհին՝ ուկրաինացի մոդել Աննա Դուրիցկայան չի տուժել: