Բավ է պառակտվել
01-08-2016 13:58

Կրեմլում հաղորդել են Սիրիայում խոցված ռուսական ուղղաթիռի անձնակազմի մահվան մասին

Կրեմլում հաղորդել են Սիրիայում խոցված ռուսական ուղղաթիռի անձնակազմի մահվան մասին: Ըստ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի օդաչուները փորձել են նվազագույնի հասցնել զոհերի թիվը:
Օգոստոսի 1-ին ցամաքային գնդակոծության հետևանքով Իդլիբում կործանվել է ռազմական «Մի-8» ուղղաթիռը, որի անձնակազմը մահացել է, հայտնել է Պեսկովը: 
Ավելի վաղ Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել էր, որ օգոստոսի 1-ին Իդլիբ նահանգում ներքևից գնդակոծության հետեւանքով խոցվել է «Հմեյմիմ» ավիաբազա վերադարձող «ՄԻ 8» ռազմատրանսպորտային ռուսական ուղղաթիռը, որը հումանիտար օգնություն էր հասցրել Հալեպ քաղաք: Ուղղաթիռում անձնակազմի երեք անդամ կար ու Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի երկու սպա: