Բավ է պառակտվել
25-06-2015 09:54

Կրեմլն ակնկալում է Հայաստանում իրավիճակի արագ կարգավորում

Կրեմլն ակնկալում է Հայաստանում իրավիճակի արագ կարգավորում, ինչպես նաև խաղաղության և բարգավաճման հաստատում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Մենք հույս ունենք, որ բոլոր հարցերը կգտնեն իրենց պատասխանները օրենքով սահմանված կարգով: Մենք Հայաստանին ցանկանում ենք խաղաղություն, բարգավաճում և գոյություն ունեցող բոլոր հարցերի կարգավորում»,- նշել է Պեսկովը: Պեսկովը պատասխանել է այն հարցին, թե արդյոք Հայաստանի ղեկավարության հետ կապ պահպանվում է: Նա ընդգծել է, որ Մոսկվայի և Երևանի միջև «սերտ և գործընկերային հարաբերություններ են և համատեղ մասնակցություն ինտեգրման գործընթացներին, հետևաբար՝ այդ կապը մշտապես կա»: Կրեմլի ներկայացուցիչը չի պատասխանել հարցին, թե ինչպես կզարգանա իրավիճակը: «Ես կանխատեսումներ չեմ անում»,- ասել է նա: