Բավ է պառակտվել
03-11-2015 13:39

Կրեմլը մեկնաբանել A321-ի կործանման և Սիրիայում ռազմական արշավի կապը

Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ պետք չէ կապել Եգիպտոսում տեղի ունեցած «Կոգալիմավիա» ընկերության A321 ինքնաթիռի աղետը Մոսկվայի՝ Սիրիայում իրականցվող ռազմային գործողությունների հետ։
«Այս հարցում հիպոթետիկ վարկածներն անտեղի են։ Եվ հետո, դրանք բոլորովին տարբեր չափանիշներ են, բոլորովին տարբեր հարցեր։ Պետք չէ դրանք համեմատել», - նշել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը, մեկնաբանելով հարցը այն մասին, թե կարո՞ղ է սիրիական գործունեության ընթացքի վրա ազդել ուղևորատար ինքնաթիռի աղետը։  Միարժամանակ Պեսկովը նշել է, որ ներկա պահին չկա ոչ մի տեղեկություն այն մասին, թե արդյոք կան ահաբեկչության նշաններ օդանավի կործանման գործում։
Ավելի վաղ,  Կահիրեում գտնվող աղբյուրը պատմել է, որ կործանված ինքնաթիռի օդաչուները, մինչև աղետի պահը, ոչ մի տեղեկություն չեն ունեցել օդանավի անսարքության մասին։ Դիսպետչերների հետ թռչող անձնակազմի խոսակցություններից կարելի է հետևել, որ 4 րոպե առաջ՝մինչ ռադարներից անհետանալը, ինքնթիռում իրավիճակը եղել է սովորական:
«Կոգալիմավիա»  ընկերության A321 ինքնաթիռը, Շարմ-Էլ-Շեյխից ուղևորվում էր Սանկտ Պետերբուրգ: Ինքնաթիռում գտնվել են 217 ուղևոր (այդ թվում՝ 214 ռուս, որոնցից 25 երեխաներ) և 7 հոգուց բաղկացած անձնակազմ, որոնցից շատերը Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի բնակիչներ էին։