30-11-2015 14:55

Կրեմլում մերժել են Պուտինի հետ հանդիպելու Էրդողանի առաջարկը

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հայտարարել է, որ Փարիզի համաժողովի շրջանակներում Պուտին- Էրդողան հանդիպում նախատեսված չէ փոխանցում է: «Էրդողանի հետ հանդիպումներ չեն նախատեսվում: Խոսք չկա»-ասել է Պեսկովը: Էրդողանը բազմիցս արտահայտել է Պուտինի հետ բանակցություններ վարելու իր պատրաստակամությունը: Նոյեմբերի 26-նա ասել էր, որ ինքը հանդիպում է խնդրել ռուսական պետության ղեկավարից, սակայն դեռևս ոչ մի պատասխան չի ստացել: Ինչպես նշել էր Պեսկովը, Ռուսաստանի նախագահը տեղյակ է այդ մասին: Այս առիթով մամուլի քարտուղարը այլևս ոչինչ չի ասել: Բացի հանդիպման խնդրանքը, Էրդողանը փորձել կապնվել Պուտինի հետ հեռախոսով, սակայն վերջինս մերժել է: ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է« «Մենք չենք տեսնում թուրքական կողմի` տարրական ներողություն խնդրելու պատրաստակամությունը»: Նոյեմբերի 30-ին Փարիզում մեկնարկել է Կլիմայական փոփոխությունների հարցերով ՄԱԿ-ի համաժողովը: Իրենց մասնակցությունը հաստատել են 138 երկրների ղեկավարներ և կառավարության ներկայացուցիչներ, այդ թվում, Պուտինը և Էրդողանը: