Բավ է պառակտվել
01-04-2015 14:28

Քորնելի համալսարանում կնշվի Ցեղասպանության 100-րդ տարելիցը

Crossing Borders LIVE բազմամշակութային ռադիոծրագիրն ու Քորնելի համալսարանի (Նյու Յորք, Իտակա) հայկական ուսանողական կազմակերպությունը Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով համերգ կանցկացնեն։ Հայ կատարողների (երգահան-դաշնակահար Լուիզ Նալբանդյան, Աննա Սրապիոնյան, Գնել Գաբրիելյան, Մանե Մեհրաբյան և ուրիծներ) մասնակցությամբ համերգը, որը կլինի մեկ ամիս տևողությամբ միջոցառումների շարքի մաս, տեղի կունենա ապրիլի 8-ին Քորնելի համալսարանում։ Մուտքն ազատ է հանրության համար։ Համերգի շրջանակում կլինեն նաև ասմունք, Ցեղասպանության և ժխտման թեմաներով ամփոփումներ, անձնական զեկույցներ։