Բավ է պառակտվել
08-12-2014 14:05

Կոմիտասի պողոտայում դի է հայտնաբերվել

Այսօր Փրկարար ծառայությունը ժամը 11.30-ին տեղեկատվություն է ստացել, որ Երեւանի Կոմիտասի պողոտայի վերջնամասում՝ նորակառույց եկեղեցուն հարակից պուրակում (փոսի մեջ), հայտնաբերվել է անձը չպարզված միջին տարիքի տղամարդու դի. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները կիսակառույց եկեղեցու հարակից պուրակից դուրս են բերել միջին տարիքի տղամարդու դի: