Բավ է պառակտվել
02-04-2015 14:47

Սքոթսդեյլի համայնքային քոլեջում «Ցեղասպանության իրազեկվածության շաբաթ» կանցկացվի

ԱՄՆ Սքոթսդեյլի համայնքային քոլեջի նախաձեռնությամբ անցկացվելիք «Ցեղասպանության իրազեկվածության շաբաթ» 3-րդ ամենամյա միջոցառումը կներառի բանախոսների մասնակցությամբ քննարկումներ ու ցուցահանդեսներ, որոնք ուշադրություն կգրավեն աշխարհում Ցեղասպանության՝ դեռևս շարունակվող խնդրի վրա. միջոցառումը կանցկացվի ապրիլի 13-18-ը։ Երբեք չմոռանալն անհրաժեշտ է՝ ասել է հաստատության պրոֆեսոր Ջոն Լիֆիթոնը, որը միջոցառման կազմակերպիչներից մեկն է։ Այս տարվա միջոցառումը հատուկ ուշադրություն է դարձնում Հայոց ցեղասպանությանը, որի 100-րդ տարելիցը կնշվի ապրիլի 24-ին։ Միջոցառման ընթացքում անդրադարձ կարվի նաև քրդերի ցեղասպանությանն ու 1920-ականներին ուկրաինացիների սպանություններին։ «Ցեղասպանության իրազեկվածության շաբաթվա» ավարտից հետո բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կբացվի ապրիլի 24-ին տեղի ունենալիք հանրային միջոցառման ժամանակ։