Բավ է պառակտվել
20-04-2016 15:40

Քալիֆորնիայում հայերին ու ռուսներին կասկածում են «ընկուզային մաֆիա» ստեղծելու մեջ

Կենտրոնական Քալիֆորնիայի 150 ագարակատերեր միավորվել են իրավապահների հետ, որպեսզի որոնեն հունական ընկույզի ու գետնանույշի պահեստները կողոպտող հանցագործներին:

 Չարագործները հայտնվում են վերամշակման գործարարններ կեղծ փաստաթղթերով, անվճար վառելիք ստանում առաքման համար, իսկ հետո բեռի հետ միասին անհետանում անհայտ ուղղություններով:

Մասնագետները նշում են, որ յուրաքանչյուր գողացված բեռ կարող է գնահատվել մոտավորապես 150-500 հազար դոլար: Մասնավորաապես օրինախախտները սիրում են գետնանույշ գողանալ, քանի որ ընդեղենի հենց այդ տեսակն է շուկայում ամենաարժեքավորը համարվում:

Օրինակ Ստանիսլաուս օկրուգում անցած տարվա հոկտեմբերի 23-ին գողացվել է 42 հազար ֆունտ հունական ընկույզ:

Ֆրեզնեյում գյուղատնտեսական վերամշակող գործարանների ասոցացիայի նախագահ Ռոջեր Իսոմինի խոսքով իրենք գործ ունեն սլավոնական ծագման հանցագործների լավ կազմակերպված ավազակախմբի հետ: Բեռների վերցման մեխանիզմը հետեւյալն է՝ նրանք հատուկ կայքերից տեղեկություններ են հայթայթում տրանսպորտային ընկերությունների ու նրանց ծրագրված բեռնափոխադրումների մասին: Որոշ դեպքերում նույնիսկ ջարդում են ընկերությունների ներքին ցանցերը, ներբեռնելով կամ կեղծելով միանգամայն լեգիտիմ փաստաթղթեր թանկարժեք ապրանքի առաքման համար:

Սովորաբար կողոպուտի մասին հայտնի է դառնում միայն այն ժամանակ, երբ օրինական պատվիրատուները սկսում են Ամերիկայով մեկ փնտրել իրենց կորած ապրանքը:

Ոստիկանությանը դեռ չի հաջողվել ձերբակալել հանցագործներից որեւէ մեկին եւ ոչ էլ գտնել այն թրեյլերները, որոնցով նրանք տեղափոխում են ապրանքը:

 Որոշ դեպքերում ագարակատերերը կասկածում են «ռուս եւ հայ վարորդներին»: Ոստիկանությանը հայտնել են առնվազն մեկ դեպքի մասին, երբ օրինախախտը «ուժեղ ռուսական առոգանություն ուներ»:

Վերջին չորս տարիներին ընկուզային մաֆիայի պատճառով կրած կորուստները կազմել են 7.6 մլն դոլար:

Սակրամենտոյում ՀԴԲ շտաբ բնակարանում հաստատել են հեռու տեղեր բեռներ տեղափոխող վարորդների շրջանում կազմակերպված հանցագործության առկայությունը, սակայն հրաժարվել են հայտնել կատարված հանցագործությունների մանրամասները

Մինչ այդ հայտնել էն, որ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ երկկողմանի պատժամիջոցների շրջանակում Մոսկվան հրաժարվել է քալիֆորնիական նուշ գնել: