15-09-2016 14:46

Չինաստանում մեկնարկել է ռուս- չինական ռազմածովային զորավարժությունների ակտիվ փուլը

Սեպտեմբերի 15-ին Չժանցզյանում (ՉԺՀ) մեկնարկել են «Ծովային փոխգործակցություն 2016» ռուս- չինական ռազմածովային զորավարժությունները:

Ռուսաստանի ՌԾՆ մարտանավերի ու Չինաստանի ժողովրդական-ազատագրական բանակի ՌԾՈւ ջոկատները դուրս են եկել Չժանցզյան նավահանգստից (Գուանդուն հարավային նահանգ) ու ուղեւորվել դեպի զորավարժությունների ակտիվ ծովայիին փուլի անցկացման վայր: «Նավերը պետք է մշակեն նավերի պաշտպանության բոլոր տեսակների կազմակերպման, նաեւ նավերի որոնման, փրկության, ուղեկցման ու ազատագրման համատեղ գործողություններ»,- ասել է Խաղաղօվկիանոսյան նավատորմի Արեւելյան ռազմական օկրուգի մամուլի ծառայության բաժնի ղեկավար Վլադիմիր Մատվեեւը:

Նա նաեւ նշել է, որ ծրագրված են համատեղ հրետանային հրաձգություններ ծովային ու օդային նշանակետերի ուղղությամբ: Զորավարժությունների վերջին փուլում կիրականացվի ծովային ու օդային դեսանտի համատեղ ափհանում Գուանդուն նահագում չսարքավորված ափին: