Բավ է պառակտվել
01-05-2015 10:27

Կիևում կայացել է Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառում (լուսանկարներ)

Ուկրաինայում շարունակվում են Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումները: Կիևում նախօրեին «Արխիվ Alive» նախաձեռնության շրջանակում կայացել է թեմատիկ հանդիպում՝ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը» խորագրով, որը վարել է Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային ժառանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Դավիթ Դավթյանը։

Միջոցառմանը մասնակցել են Ուկրաինայում Հայաստանի դեսպանության խորհրդական Կարեն Սիմոնյանը, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ստանիսլավ Կուլչիցկին։ Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչ Վիլեն Շատվորյանի առաջարկով ստեղծվել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստման հատուկ հանձնաժողով, որի մեջ ներառված էին ակտիվիստներ տարբեր մարզերից: