Բավ է պառակտվել
10-04-2015 10:04

Կիևում Հայոց Ցեղասպանության թեմայով սիմպոզիում է բացվել

Կիևում «Հայոց Ցեղասպանություն. 100 տարի» խորագրով սիմպոզիում է բացվել: Միջոցառման կազմակերպիչներն են Ուկրաինայի հայերի միությունը և Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը: Ինչպես հայտնում են Ուկրաինայի հայերի միության մամուլի ծառայությունից, սիմպոզիումի շրջանակներում կներկայացվեն հայտնի գիտնականների զեկույցներ, մարդկության պատմության մեջ ցեղասպանության խնդրի թեմայով ելույթ կունենան մտավորականության ներկայացուցիչները և հասարական գործիչները: Հիշեցնենք, որ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նախապատրաստվելը դարձել է Ուկրաինայի հայերի միության 2014-2015 թթ. առաջնահերթությունը: Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի առաջարկով Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նախապատրաստվելու նպատակով ստեծվել է հիշատակի և թեմատիկ միջոցառումները համակարգող հատուկ կոմիտե, որի կազմում ընդգրկվել են ակտիվիստներ երկրի տարբեր շրջաններից: Ավելի վաղ թեմատիկ միջոցառումներ են անցել Կիևում, Ժիտոմիրում, Պոլտավայում, Զապորոժյեյում, Օդեսայում և Խարկովում: