Բավ է պառակտվել
23-02-2015 08:28

Խարկովում սուգ է հայտարարվել ի հիշատակ ահաբեկչության զոհերի

Խարկովում փետրվարի 23-ին սուգ է հայտարարվել ի հիշատակ կիրակի օրվա ահաբեկչության զոհերի, հայտնել է քաղաքապետ Գենադի Կերնեսը: Կիրակի կեսօրին Խարկովում երթի ժամանակ պայթյուն է տեղի ունեցել, և, ըստ Ուկրաինայի ՆԳՆ վերջին տվյալների, տուժել է երկու մարդ: Քրեական գործ է հարուցվել «Ահաբեկչություն» հոդվածով: Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը բերման է ենթարկել ենթադրաբար ահաբեկչության հետ կապ ունեցող մարդկանց: Ինչպես հայտնում է Խարկովի քաղաքապետարանի կայքը, երկուշաբթի կիջեցնեն շենքերի վրա տեղադրված դրոշները, չեղյալ կհայտարարվեն զվարճալի միջոցառումները: 13.00 (Մոսկվայի ժամանակով 14.00) ողջ քաղաքում կհայտարարվի մեկ րոպե լռություն: Բացի այդ Կերնեսը իր ցավակցությունն է հայտնել զոհվածների բոլոր հարազատներին: «Ես կոչ եմ անում քաղաքացիներին քաղաքի համար այս ծանր օրերին զերծ մնալ որևէ ծայրահեղական գործողություններից ի պատասխան մեր՝ Խարկովի բնակիչներիս դեմ կատարված ահաբեկչությանը: Հուսով եմ, որ իրավապահները ունեն բավարար ուժեր և ունակություններ այդ պայթյունի մեղավորներին գտնելու և արդարադատությանը հանձնելու համար», - հրապարակված է կայքում Կերնեսի կոչը: