Բավ է պառակտվել
14-07-2016 15:27

Կեմերովոյի շրջանում շենքի փլուզման հետևանքով յոթ մարդ վիրավորվել են

Կեմերովոյի շրջանում երկհարկանի շենքի փլուզման հետևանքով յոթ մարդ վիրավորվել են, հաղորդում է տարածաշրջանային վարչության քննչական կոմիտեն: Վարչությունում հայտնել են որ  փլուզված շենքում խանութներ են տեղակայված: Ըստ նախնական տվյալների, փլուզվել է երկրորդ հարկի տանիքն ու առաստաղը: Վիրավորներից չորսը տեղափոխվել են հիվանդանոց, բժիշկները նրանց  վիճակը բավարար են գնահատում: Փլուզման պատճառը դեռևս անհայտ է: