Բավ է պառակտվել
02-04-2016 15:04

Արցախում վիրավորվել է սահմանամերձ Մատաղիսի գյուղապետը

Արցախում ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմի հարձակողական գործողությունների ընթացքում վիրավորվել է սահմանամերձ Մատաղիսի գյուղապետ Զավեն Ավանեսյանը, նրան տեղափոխել են Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոն: Այս մասին տեղեկացնում ենք Հանրապետական բժշկական կենտրոնից: Զավեն Ավանեսյանին այս պահին վիրահատում են, հիվանդանոցից չմանրամասնեցին, թե նա ինչ վիրավորում է ստացել: Ավելի վաղ հայտնել էինք, որ Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը հարձակողական գործողություններ է ձեռնարկել հարավ արեւելյան ու հյուսիսարեւելյան ուղղություններով։ Ընդ որում զենքի այլ տեսակների հետ օգտագործվել են նաեւ հրետանի, զրահատեխնիկա ու օդային ուժեր, զոհվել է 12-ամյա մի երեխա, երկուսը վիրավորվել են։ Լեռնային Ղարաբաղի ՀՕՊ-ն ոչնչացրել է հակառակորդի 2 ուղղաթիռ, երեք տանկ, երկու անօդաչու սարք։