Բավ է պառակտվել
15-04-2016 08:17

Հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող.ԼՂՀ ՊՆ

Ապրիլի 14-ին ՊԲ հյուսիսարևելյան (Թալիշ) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1970թ. ծնված Համլետ Այվազի Հաջոյանը:Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: