Բավ է պառակտվել
06-04-2016 08:35

Շփման գոտում գիշերը հիմնականում հանգիստ է եղել

Երեքշաբթի ձեռք բերված կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվել է, հայտնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։
«Այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հիմնականում պահպանվել է ապրիլի 5-ի ժամ 12-ին ձեռք բերված կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունը»,- նշված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին` տեղական ժամանակով ժամը 12։00-ին ղարաբաղյան հակամարտության շփման գծում երկու կողմերից կրակոցները դադարել են։
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ գործողություններն ուղղված էին ոչ միայն զորամասերի, այլև խաղաղ բնակիչների դեմ։